Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և նրա սաները փորձարկել են նոր Audi-ն: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը:
«Ո՞վ էր ամենաարագը. Տոմաս Մյուլլերը: Սրանք շատ բարձրակարգ ավտոմեքենաներ են»,- նշել է Գվարդիոլան:
Նշենք, որ Audi-ն, որը համարվում է մյունխենյան ակումբի հովանավորներից մեկը, փորձարկումը կազմակերպել էր Նորբուրգում գտնվող կենտրոնում: Թիմի 7 ֆուտբոլիստներ ընտրել են RS 7 Sportback 4.0 TFSI ավտոմեքենան, իսկ Մանուել Նոյերը, Տոմաս Մյուլլերն ու Պեպ Գվարդիոլան՝ Audi RS 6 Avant 4.0 TFSI-ը:











































