Բոլորն էլ սիրում են ծով ու արև: Արևապաշտպան կրեմի հոտը հարուցում է դրական հույզեր ու լավ ասոցիացիաներ: Սակայն ծովային բնակիչների համար մեր ամառային հանգիստը կարող է բացասական հետևանքներ ունենալ:
Իսպանացի գիտնականներ Անտոնիո Տովար-Սանչեսն ու Դավիդ Սանչես-Կիլեսը անցկացրել են հետազոտություն ու պարզել են հետաքրքիր փաստը: Արևապաշտպան միջոցներն իրենց կազմում ունեն տիտանի դիօքսիդ ու ցինկի օքսիդ, որոնք ծովային ջրում արևի ճառագայթների ներքո վերածվում են ջրածնի պերօքսիդի:
Այն վնասում է ֆիտոպլանկտոնը, որով սնվում են բոլոր ծովային բնակիչները՝ փոքր ձկներից ու ծովախեցգետիններից մինչև հսկայական կետեր:









































