Գերմանիան Ալբանիային լրտեսում է 2009-ից, իսկ Թուրքիային՝ 1976-ից, պարզել են գերմանացի լրագրողները:
Ըստ Der Spiegel-ի տեղեկությունների՝ 2009թ. Գերմանիայի կառավարությունը Ալբանիային Թուրքիայի հետ միասին ներառել է հետախուզման համար հետաքրքրություն ներկայացնող երկրների ցանկի մեջ: Գերմանական հատուկծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվել են Ալբանիայի կազմակերպված հանցախմբերը:
Հետախուզության համար կարևոր երկրների ցանկը կազմվում է ամեն չորս տարին մեկ, սակայն ինչպես ավելի վաղ գրում էր Der Spiegel-ը՝ 2013-ին ցուցակը չէր թարմացվել ԱԱԳ-ի շուրջ առաջացած աղմուկի պատճառով:
Ելնելով դրանից՝ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Գերմանիան Թուրքիային լրտեսում է 2009-ից, բայց այսօր Focus ամսագիրը գրել է, որ գերմանական հետախուզությունը երկրին ավելի երկար ժամանակ է լրտեսում՝ առնվազն 1976-ից: Ըստ Focus-ի տեղեկությունների՝ ժամանակին նման հրաման է տվել կանցլեր Հելմուտ Շմիդտը:









































