Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Վալերի Չալին հայտարարել է, որ երկիրը, պետական միջոցները տնտեսելու նպատակով, մտադիր է փակել իր արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները: Facebook-ի իր էջում նա նաև իր գործընկերներին շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա առթիվ:
«Մենք այլ խնդիր ունենք` ինչպես վերականգնել դիվանագետների փոխհատուցումը պետական միջոցների տնտեսման պայմաններում: Տխուր է, բայց մենք ստիպված ենք «ողջ-ողջ մորթել» գլխավոր հյուպատոսարանները և դեսպանատները, շուտով ստիպված կլինենք նաև օպտիալացնել արտասահմանյան դիվանագիտական հաստատությունների կառույցը: Օգտվելով առիթից` կցանկանայի շնորհավորել գործընկերներիս՝ ուկրաինացի դիվանագետներին պետական տոնի կապակցությամբ` մաղթելով քաջառողջություն և Ուկրաինայի ժողովրդին բարեխղճորեն ծառայության շարունակություն»,- ասվում է հաղորդագրությունում:








































