«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է ջանքեր գործադրել Մադրիդի «Ռեալ»-ի 26-ամյա կիսապաշտպան Անխել դի Մարիայի տրանսֆերի ձեռքբերման համար: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Անգլիական ակումբը պատրաստ է 100 մլն ֆունտ վճարել դի Մարիայի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով: «Կարմիր սատանաներ»-ը մտադիր են «արքայական ակումբ»-ին վճարել 50 մլն ֆունտ վճարել, ևս 50 մլն ուղղել արգենտինացի ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կնքմանը:
«Յունայթեդ»-ը դի Մարիային շաբաթական 200 հազար ֆունտ կվճարի, ինչի շնորհիվ վերջինս թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում կլինի:
Հիշեցնենք` ավելի վաղ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ ակումբն ավարտել է աշխատանքները ամառային տրանսֆերային շուկայում և չի պատրաստվում հրաժարվել դի Մարիայի ծառայություններից:







































