Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար՝ ամերիկյան գեներալ Ֆիլիպ Բրիդլավը կարծում է, որ դաշինքը պետք է վերանայի մարտական գործողությունների իրականացման միջոցները, որպեսզի սովորի հակազդել առանց տարբերանշանների զինվորականներին՝ հաղորդում է գերմանական Deutsche Welle ընկերությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

«Մեր գլխավոր խնդիրը ռազմական գործողությունների անցկացման նոր միջոցն է: Եթե անկեղծ ասենք, ապա ՆԱՏՕ-ի երկրների համար ամենակարևորը այսպես ասած՝ կանաչ մարդուկների հետ ռազմական գործողություններին պատրաստ լինելն է, ովքեր զինված զինվորականներ են և տարբերիչ նշաններ չունեն»,- նշել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ ՆԱՏՕ-ն մի շարք որոշումներ կայացրեց, որոնք նա անհրաժեշտ է համարում դաշնակիցների անվտանգությունը ապահովելու համար: Ուժեղացվել էին Մերձբալթյան շրջանի օդային աջակցության առաքելությունները, որոնք ամենօրյա թռիչքներ են իրականացնում Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքում:









































