Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է իր երկրի` Ուկրաինային մոտ 1 մլրդ ֆունտ սթեռլինգի օգնություն հատկացնելու պատրաստակամության մասին (1.67 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է Պորոշենկոյի մամլո ծառայությունը:
«Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցելու Ուկրաինային 1 մլրդ ֆունտ սթեռլինգով, որը նա հատկացնում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում:
Չի հստակեցվում, սակայն, թե կոնկրետ որ ծրագրի մասին է խոսքը:
Պորոշենկոն նաև հայտնել է Քեմերոնին, որ Կարմիր խաչի շրջանակներում միջազգային մարդասիրական օգնության ուկրաինական բաժինը Լուգանսկ է ուղևորվում:











































