ԱՄՆ-ում ապարանջան են ստեղծել, որը հոսանքահարում է իր սեփական տիրոջը խոստումները խախտելու համար, գրում է Ria Novosti-ն:
Գաջեթը ստեղծելու գաղափարը պատկանում է Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ Մանհիշ Սեթհիին: Երիտասարդը, որը բախվել է հին սովորույթների հաղթահարման և նորը ձեռք բերելու հետ, որոշել է, որ նման սարքավորումն օգտակար կլինի ոչ միայն իրեն, այլև ուրիշներին:

Գյուտը ստացել է Pavlok անվանումը` ի պատիվ ակադեմիկոս Իվան Պավլովի:
![]()
«Պատկերացրեք, որ դուք կրում եք Pavlok-ը, և առավոտյան ժամը 6-ի համար զարթուցիչ եք դրել: Նշանակված ժամին ապարանջանը կթրթռա: Դուք հնարավորություն ունեք հետաձգել ձեր արթնանալը, սակայն զարթուցիչի ժամը փոխելու երկրորդ փորձի ժամանակ Pavlok-ը ձեզ կհարվածի ոչ մեծ էլեկտրական լիցքի հոսանքով»,-ասել է սարքավորման հեղինակը:









































