Արդեն երրորդ տարին է, որ Հայաստանում գործող 30-ից ավելի մասնավոր բուհեր ընդունվելու համար դիմորդները քննություններ են հանձնում միասնական համակարգով: Այս կարգը սահմանող Կառավարության համապատասխան որոշման հետևանքով մասնավոր բուհեր ընդունվողների թիվը վերջին երեք տարիներին շեշտակի նվազեց՝ գրեթե 90 տոկոսով: Ամենացածր ցուցանիշը գրանցվեց այս տարի:
«Ազատության» հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանն ասել է, որ այս տարի դիմորդների 12 հազար կազմող ընդհանուր թվի պարագայում ոչ պետական բուհեր է դիմել ընդամենը 20 դիմորդ:
«Եթե պետական բուհերում թափուր տեղեր կան, բնական է, երեխան ավելի շատ պետք է ձգտի պետական բուհ ընդունվել, քան մասնավոր», – ասել է Մելիքյանը:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում









































