Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին կոչ են արել հեռանալ պաշտոնից: Այս մասին այսօր հայտնել է թուրքական Hurriyet թերթը:
Քըլըչդարօղլուի հրաժարականի պահանջով հանդես են եկել կուսակցության հարյուրից ավելի անդամներ, որոնք Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր են:
Կուսակցության անդամներն իրենց պահանջը բացատրում են նրանով, որ Քըլըչդարօղլուի վարած քաղաքականությունը հանգեցրել է երկրի նախագահի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի՝ Ակմալադդին Իսհանօղլուի լիակատար պարտությանը:
Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 10-ին: Երկրի նախագահ է ընտրվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընտրողների 51,8% ձայնով:









































