Friday, 19 06 2026
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն

«Բա ինձ բարև չկա՞, արա՛». 14-ամյա Նվերը չբարևելու համար դանակահարել է իրենից 2 տարով մեծ Պետրոսին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Նվեր Կիրակոսյանի գործի դատական քննությունը:

Ե՛վ ամբաստանյալ Նվեր Կիրակոսյանը, և՛ տուժող Պետրոս Ռամազյանը անչափահասներ են:

Հանցագործության՝ դանակով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու պահին Նվեր Կիրակոսյանը 14 տարեկան էր:

Նա ծնվել է 2000 թվականի հունվարի 1-ին ու դեպքի պահին սովորել է Վանաձորի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:

Դեպքից հետո՝ 2014 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը անչափահաս Նվերը ձերբակալված է եղել, ապա որպես խափանման միջոց ընտրվել է ծնողի հսկողությանը հանձնելը: Նվերը, ինչպես դատական ակտում է գրված, բնակվում է «մայր ծնողի հետ»:

Ընդհանուր իրավասության դատարանում տասնչորսամյա ամբաստանյալն ընդունել է, որ դանակով հարվածել է տասնվեցամյա Պետրոսին, բայց առաջադրված մեղադրանքում՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, իրեն մեղավոր չի ճանաչել:

Հայտնել է, թե ինքը գործել է ինքնապաշտպանության սահմաններում:

Ըստ Նվերի՝ 2014 թվականի հունվարի 29-ին, ժամը 19-ն անց 20 րոպեի սահմաններում իր ընկերներ Էդիկի ու Հայկազի հետ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգի փողոցով գնացել է դեպի «Թթու ջուր»:

Ճանապարհին հանդիպել են եղբայրներ Պետրոս և Խաժակ Ռամազյաններին ու նրանց ընկերոջը:

Միմյանց սկսել են ձեռքով բարևել:

Սակայն Խաժակը իր բարևին չի արձագանքել, ձեռքը չի պարզել, ու իր ձեռքը մնացել է օդի մեջ:

Տեսնելով, որ նա իր բարևը չի առնում, ինքն ասել է. «Բարև, արա՛»:

Իրեն պատասխանել է Խաժակի եղբայր Պետրոսը. «Էդ ո՞ւմ ես «արա» ասում»:

Իրենք վիճել են: Պետրոսը, իր համար անսպասելի, աջ ձեռքի բռունցքով հարվածել է իր դեմքին: Իր աչքի հատվածում վնասվածք է առաջացել:

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ինքը հազիվ է իրեն պահել, որ վայր չընկնի: Ընկերը մոտեցել է, որ տեսնի՝ իր աչքին ինչ վնաս է եղել:

Այդ ընթացքում Պետրոսն ու Խաժակը մոտեցել ու սկսել են իրեն ծեծել: Իր բաճկոնի գլխանոցը քաշել են գլխին, այդ վիճակում իրեն հարվածներ են հասցրել, որից հետո ինքը ոչինչ չի հիշում:

Նախաքննական ցուցմունքում Նվերն ընդունել է, որ երբ իր կանչով Պետրոսը վազելով մոտեցել է իրեն, ինքն ընդառաջ է գնացել, գրպանից հանել իր մոտ եղած դանակը, աջ ձեռքը տարել է Պետրոսի մեջքի կողմն ու իրեն պաշտպանելու համար հարվածել է նրա մեջքին, քանի որ կարծել է, թե իրեն մոտենալով՝ Պետրոսը պիտի նորից ուժգին հարվածներ հասցնի:

Տուժող Պետրոսը հայտնել է, թե իր եղբայրը չի նկատել Նվերի պարզած ձեռքը, դրա համար իր ձեռքը չի մեկնել՝ բարևելու: Նվերը դիմել է նրան. «Բա ինձ բարև չկա՞, արա՛»: Խաժակն ասել է, թե մյուսներին բարևի վերջացնի, Նվերին էլ կբարևի:

Ինքը միջամտել է ու ասել, որ Նվերն իր եղբորը «արա» չասի, կարգին խոսի: Այդ պատճառով են վիճել, քաշքշել իրար: Նվերը հայհոյել է, ինքը բռունցքով խփել է նրա աչքին:

Նվերն աչքը բռնել է ու պպզել: Հետո կանչել է իրեն ու ասել. «Պատասխան ես տալու խփածիդ համար»:

Նվերը հայհոյել է, ինքը զայրացել ու փորձել է մոտենալ նրան: Եղբայրն ու ընկերը չեն թողել: Նվերին էլ նրա հետ գտնվողներն են հետ պահել:

Բայց նրա հայհոյանքներից ինքն այնքան է զայրացել, որ մոտեցել է, նա էլ է մոտեցել: Ինքը նկատել է, որ նա աջ ձեռքը պահում է մեջքի կողմում:

Հետո նրա ձեռքին նկատել է դանակը ու հարցրել է՝ ուզում ես դանակով խփե՞ս: Նա էլ ասել է՝ հա, դանակով եմ խփելու:

Ինքը փորձել է տարբեր հնարքներով նրան խանգարել, բայց նա դանակով խփել է իր մեջքին ու ընկերոջ հետ փախել է:

Դանակը մեջքի մեջ խրված էլ իրեն տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներն են իր մարմնից հանել դանակը: Այն առգրավվել է որպես հանցագործության գործիք:

Տուժողի օրինական ներկայացուցիչը՝ Պետրոսի տատիկն ասել է, թե Նվերից պահանջ ու բողոք չունեն, կարծում է՝ «երեխաներ են, երեխայություն են արել»:

Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչել անչափահաս Նվեր Կիրակոսյանին, վերջին հաշվով դատապարտել է 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման, ապա նրա նկատմամբ կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել 2 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում