Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը խոսել է Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության առաջիկա` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպման մասին:
«Իհարկե, «Բավարիա»-ի ֆուտբոլիստները շատ լուրջ են վերաբերում Սուպերգավաթի խաղարկությանը: Այդ տիտղոսով կարելի է հպարտանալ: Մենք տադիր ենք նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը:
Նախորդ տարի մենք պարտություն ենք կրել սուպերգավաթի խաղարկության խաղում: Այս անգամ լի ենք տիտղոսը նվաճելու ցանկությամբ: Մեզ բարդ փորձություն է սպասվում»,- Four Four Two-ն մեջբերում է Շվայնշտայգերի խոսքերը:



































