Մերիլենդի Six Flags թեմատիկ այգու «Ամերիկյան բլրակներում» վթար է տեղի ունեցել: 24 մարդիկ արգելափակված են մնացել էքստրեմալ ատրակցիոնի ամենավերևի կետից քիչ հեռու:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն առաջնահերթ անձրևանոցներ են բաժանել ատրակցիոնում գտնվողներին՝ արևից պաշտպանվելու համար: Այնուհետև հերթով մարդկանց սկսել են իջեցնել 14 մետր բարձրությունից:
Տուժածներ չկան: Պատճառների մասին չի հաղորդվում:












































