Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ծեծելով սպանված ազատամարտիկի ընտանիքին ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում

Վերջերս ծեծելով ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանած Ջունգլի՝ Գևորգ Սարգսյանի քույրը օրերս գնացել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի համատիրություն, որտեղ աշխատում է Վարդանի քույրը, և ապրում է նրա ընտանիքը, ու հայտարարել, որ ինքն այնտեղից չի հեռանա, մինչև հաշվեհարդար չտեսնի Վարդանի ընտանիքի անդամների հետ, քանի որ նրանք փորձում են իր եղբորը և մյուս հարազատներին բանտ նստեցնել:

Վարդան Թումանյանի քրոջ՝ տիկին Մարիետայի խոսքերով, նման քայլերը պրովոկացիա են: «Նրանք պորովոկացիա են անում, մտածում են, որ նման քայլերով կարող են մեզ հունից հանել, մենք էլ մի այնպիսի բան անենք, որ ամեն ինչ լրիվ ուրիշ ուղղությամբ գնա, գործը շուռ տան ուրիշ ուղղությամբ, բայց մենք դեռ դիմադրում ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Մարիետան՝ հավելելով, որ գործից դեռ առանձնապես նորություն չկա, նախաքննություն է ընթանում, ընտանիքի անդամներին լրացուցիչ հարցաքննության չեն կանչել, իսկ ծեծին մասնակցած և հետախուզման մեջ գտնվող տղաներից մեկը դեռ հետախուզման մեջ է:

Տիկին Մարիետայի խոսքերով նման պրովոկացիաներ հրահրում է նաև ընտանիքի հայրը՝ իրեն ազատամարտիկ հռչակած Բաբկեն Սարգսյանը: «Դուրս են գալիս, ազատ ման են գալիս, որ մեզ հունից հանեն: Իրեն ազատամարտիկի տեղ է դրել, Երկրապահի անդամ է, բայց նա ոչ մի կռվի չի մասնակցել: Կռվի ժամանակ Ախալքալաքում պանիր է վաճառել, իսկ երբ կռիվը վերջացել է՝ եկել է, կեղծ թղթեր հանել, մարտական ուղի է ներկայացրել ու դարձել Երկրապահի անդամ»:

Տիկին Մարիետան նաև ցավով նշեց, որ պատկան մարմինները, նույն Երկրապահը որևէ ձևով այս օրերին չեն աջակցում Վարդանի ընտանիքին: Առանձին մարտական ընկերներ իրենց օգնությունը ցուցաբերում են, փաստաբան են վարձել, բայց ընդհանուր առմամբ քար անտարբերություն է:

Օրերս էլ Վարդանի կինը գնացել է սոցապծառայություն՝ մտածելով, որ ընտանիքի հիմնական կերակրողին կորցնելուց հետո իրեն գոնե ինչ-որ թոշակ կամ նպաստ կնշանակեն, սակայն նրան մերժել են: Նշենք, որ ամուսնուն կորցնելուց բացի, տիկին Տանյան խնամում է նաև մանկուց հաշմանդամ երեխային, որին ևս որևէ օգնություն չի ցուցաբերվում: «Այսինքն՝ ամեն տեղից այս ընտանիքի համար բոլոր դռները փակված են»,- նկատեց տիկին Մարիետան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում