Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Օլիգարխիային հարցեր տալու ժամանակը

Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ-Ադրբեջան սահմանային գոտիներում իրադրության լարումից անցել է բավականաչափ ժամանակ, որպեսզի Հայաստանի իշխանությունները հնարավորություն ունենային գոնե մեկ անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, սակայն նման բան տեղի չի ունեցել:

Տարօրինակ է, որ նման լարվածություն է, նման քարոզչական գեներացիա, և՝ ԱԽ ոչ մի նիստ: Սա, սակայն, տարօրինակ է նորմալ պետություններում: Հայաստանի պայմաններում պետք է հիշել, թե ինչպես էր երկիրը ապրանքային ճգնաժամի մեջ հայտնվել 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմի օրերին, իսկ այդ նույն օրերին ԱԽ գրեթե ողջ ղեկավարությունը Պեկինում օլիմպիադային էր հետևում, և որևէ մեկը արտահերթ կարգով չվերադարձավ Հայաստան՝ սկսած Սերժ Սարգսյանից:

Այնպես որ՝ եթե այսօր ԱԽ նիստ դեռ չի գումարվել, Հայաստանի դեպքում զարմանալի չէ: Հայաստանի իշխանությունների դեպքում անվտանգության պատկերացումները, տրամաբանությունը և փիլիսոփայությունը լրիվ այլ հիմքերի վրա են՝ անձնական, խմբակային, կուսակցական: Պետականը և հասարակականը կա՛մ չկա ընդհանրապես, կա՛մ ամենավերին տեղում են՝ հերթը նրանց կամ կհասնի, կամ չի հասնի: Քրեաօլիգարխիկ բնույթի իշխանական համակարգի համար առանցքայինը սեփական բիզնեսների և իշխանական դիրքերի անվտանգությունն է, և ուրեմն Հայաստանում անվտանգության խորհրդի նիստ կարող է լինել միայն այս «սուբստանցիաների» ռիսկերի դեպքում: Այդպիսի դեպքերում էլ, իհարկե, անվտանգության խորհուրդ ասելը սխալ է, ավելի ճիշտ կլինի անվտանգության «սխոդկա» ասելը, քանի որ Հայաստանի իշխանությունները, իշխանական քրեաօլիգարխիկ համակարգը իրենց բնույթով ոչ թե նիստեր, այլ «սխոդկաներ» են անում:

Եվ ուրեմն՝ ներկայումս «սխոդկայի» անհրաժեշտություն դեռ չի եղել, այս իսկ պատճառով էլ ոչ մի հավաք չկա: Սպասել, որ նման բնույթի համակարգը ադեկվատ պետք է արձագանքի պետական մարտահրավերներին, ինքնախաբեություն է: Օլիգարխիան նման լարված իրավիճակներում մի խնդիր ունի՝ ֆինանսներ և իշխանություն ապահովագրել ռիսկերից: Առայժմ այս երկուսին սահմանային լարվածությունը ռիսկի չի ենթարկում: Փոխարենն, իհարկե, այս երկուսից մշտապես, իսկ այժմ առավել ևս ռիսկի է ենթարկվում սահմանային իրավիճակը:

Ամեն ինչ ավելի քան պարզ է՝ սահմանում լարված իրավիճակում և, Աստված մի արասցե, ռազմական գործողությունների ավելի լայն մասշտաբով ծավալման դեպքում առաջին հարցերից մեկը երկրի տնտեսական կարողությունն է՝ նմանօրինակ բեռ կրելու առումով: Հատկապես նկատի ունենալով հակառակորդի սպառազինվածության աստիճանը: Եվ ուրեմն՝ Հայաստանի օլիգարխիկ տնտեսությունը ի վիճակի՞ է կրել նման բեռ, ապահովել պետության ու բանակի թիկունքը: Կարծում ենք, որ այստեղ հասարակությունը հարցեր ունի տալու քրեաօլիգարխիկ իշխանությանը, օլիգարխացված առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հետագա դեմքերին, հարցեր ունի տալու տարատեսակ քաղաքական բևեռներում գտնվող մականունավոր կամ ոչ մականունավոր օլիգարխ պատգամավորներին՝ բոլորին, որոնք մեջ առ մեջ բաժանել են այս տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը և այն տեղավորել ստվերում:

Ահա այս ողջ սեգմենտին հասարակությունը հարցադրումներ ունի ներկայացնելու՝ կապված երկրի մարտահրավերների և պահանջվող դիմադրողունակությանը ադեկվատ տնտեսական պոտենցիալի հետ: 35 տոկոս աղքատությամբ, հսկայական կոռուպցիայով ու մենաշնորհային և օլիգոպոլ տնտեսությամբ երկիրը, մեղմ ասած, հնարավոր չէ ադեկվատ համարել ռիսկերին:

Հետևաբար՝ առավել քան երբևէ, սրվել է քրեաօլիգարխիային հարցեր տալու և հաշվետվություն պահանջելու ժամանակը, քանի որ դա պետական ու ազգային անվտանգության հրամայականն է: Միասնության դատարկ կոչերը ոչինչ են, պրիմիտիվ քարոզչություն: Միասնականությունը կոնկրետ արտահայտություն է և պարփակվում է շատ կոնկրետ, ռեսուրսային հասկացությունների շրջանակում և, այսպես ասած, նյութականացված մեծություն է:

Միայն այդ բաղադրիչով է, միայն դրա զգացողությամբ է, որ հասարակությունն ի վիճակի է լինում հասնել նաև բարոյահոգեբանական միասնականության անհրաժեշտ և բավարար աստիճանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում