Դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերի որդու դեմ կոկաին պահելու մեղադրանք է առաջադրվել՝ գրում է The Los Angeles Times-ը: Այս մասին հայտարարել է Արևմտյան Հոլիվուդ շրջանի դատախազի մամլո քարտուղար Ռիկարդո Սանտյագոն:
20-ամյա Ինդիո Դաունին ձերբակալվել էր հունիսին: Նրան ազատել էին 10.2 հազար դոլար գրավի դիմաց: Արդյունքում դերասանի որդին դարձել էր վերականգնողական ծրագրի մասնակից:
Ինդիոն նվագում է լոսանջելեսյան Seems խմբում: Նրա մայրը՝ Դեբորա Ֆալկոները, Դաունի կրտսերի նախկին կինն է:










































