Երեկ, ԱԺ նիստերի դահլիճում, «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, ոչ կոալիցիոն խմբակցություններից նմուշի համար ոչ մի պատգամավոր չկար: Դահլիճից դուրս գալով` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Հրապարակ»-ի լրագրողին ասել է. «Դե ասա, որ հիմա բռնեմ-ստորագրահավաք անեմ, ու Սահմանադրական դատարան դիմենք, ճիշտ չե՞նք անի»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն իրենց պահանջով հրավիրված արտահերթ նիստը ՀՀԿ-ի կողմից տապալելու խնդրով դիմել է ՍԴ: Ապա Գրիգորիչը լրջանալով նկատել է, թե իրավունք չկա` գոնե մեկ պատգամավոր պետք է ներկա լինի. «Թե չէ ստացվում է` ընդդիմադիրները առանց բոյկոտ հայտարարելու բոյկոտում են նիստերը»: