Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա Սոչիում, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ հենց Ռուսաստանի դիվանագիտական պոտենցիալը կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հաղորդում է «Վեստնիկ Կավկազա»-ն:
«Ելքը միայն մեկն է` Ռուսաստանի ղեկավարի (Վլադիմիր Պուտին) դիրքորոշումը: Ինչպիսի որոշում նա ընդունի, այնպես էլ կլինի: Եվ Կիևի, և Բաքվի, և Երևանի համար: Մենք կարող ենք քննարկել բոլոր սցենարները, բոլոր տարբերակները, սակայն պատերազմի և արտաքին քաղաքականության հարցերը միայն մեկ մարդու ձեռքում են` մեր պետության ղեկավարի: Մենք կողմ ենք այն բանին, որ պատերազմ չլինի: Մենք չենք ցանկանում, որպեսզի հայեր կամ ադրբեջանցիներ զոհվեն: Սակայն, առանց պատերազմների խաղաղություն չի լինում»,- ասել է Ժիրինովսկին:
Նրա խոսքերով` խաղաղության և Երկիր մոլորակի վրա կարգուկանոն հաստատելու բանալին գտնվում է միայն Կրեմլում, միայն Ռուսաստանի նախագահի աշխատասենյակում:









































