Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Սոցոլորտի կոռուպցիոն ռիսկերը՝ վարչապետի «կացնի» ներքո

ՀՀ կառավարությունն այսօր նիստում ընդունել է չորս որոշում, որոնք ուղղված են սոցիալական, մասնավորապես, բժշկասոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Նախկին որոշումների փոփոխություններով ավելի վերահսկելի է դարձվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական գործակալության, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատանքը, հստակեցվել են փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշները, հաշմանդամության սահմանման չափանիշների կիրարկման գործընթացը։ Գործադիրը գտնում է, որ այս ամենի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվ մոտեցումներից, ապահովել աշխատանքի առավել թափանցիկություն, ինչն իր հերթին թույլ կտա էականորեն նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ նշված խնդիրը հանրային մեծ հնչեղություն է ստացել։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոռուպցիոն ռիսկերը համատարած բնույթ ունեին։ Արձանագրելով այս իրողությունը` վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից տեղեկացել է, թե ձեռնարկված միջոցները և այս որոշումները բավարար երաշխիքներ տալիս են արդյոք, որպեսզի այդ կոռուպցիոն երևույթներն իսպառ վերացվեն։ Նախարարը հավաստիացրել է, որ այս ընթացքում կատարված աշխատանքը բավական արդյունք է տվել։ «Այս որոշումների ընդունմամբ, հստակեցնելով իրավական մասը, մենք շատ ավելի մեծ քայլ արած կլինենք, որպեսզի նվազեցնենք սուբյեկտիվ մոտեցումները,- ասել է Արտեմ Ասատրյանը,- Միևնույն ժամանակ, առաջարկել ենք Ձեզ և նաև այս որոշումներով նախատեսվում է հանձնաժողովների նախագահների պաշտոնները քաղաքացիական ծառայությունից դուրս բերել, որպեսզի կարողանանք կարգավորել նաև հանձնաժողովների աշխատողների աշխատավարձի հարցը։ Կարծում եմ՝ սրանով մենք կանոնակարգում ենք այն բոլոր խնդիրները, որոնք տեղ են գտել այս ոլորտում»։

Պատասխանելով վարչապետի հարցին` նախարարը հավելել է, որ այս ընթացքում աշխատանքից ազատվել են հանձնաժողովների վեց նախագահներ, եղել են նաև իրենց դիմումով ազատվողներ, բժիշկ փորձագետներ։

Հաջորդ որոշումներից մեկով օպտիմալացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կանոնադրական խնդիրների և հիմնադրամի պատասխանատվության ներքո գտնվող միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել համապատասխանաբար 7 մլն և ավելի քան 38.5 մլն դրամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում