Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մերժեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացրած «ՀՀ-ում տնտեսական մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» որոշման նախագիծը:
Որոշման ընդունմանը կողմ են քվեարկել 36 պատգամավոր, դեմ` 61 պատգամավորներ:
Մինչ քվեարկությունը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկել է 4 ամսով հետաձգել քվեարկությունը, քանի որ սուպերմարկետների գործունեության կարգավորման հետ կապված առաջարկությունները համահունչ են ՕԵԿ-ի առաջարկներին: Սակայն ՀԱԿ-ը չի ընդունել ՕԵԿ-ի առաջարկը:









































