Համաշխարհային բանկը երկուշաբթի օրը հայտարարել է Գվինեային, Լիբիային և Սիերա-Լեոնային 200 մլն դոլար հատկացնելու իր մտադրության մասին՝ որպես արտակարգ օգնություն Էբոլա տենդի դեմ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

Համաշխարհային բանկի հայտարարության մեջ ասվում է նաև, որ տվյալ միջոցները երկրներին կօգնեն բարելավել առողջապահության ազգային համակարգերը և լուծել վիրուսի համաճարակի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամը:









































