Մոսկվայի Տրոիցկի դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Հարությունյանը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի ՔՕ 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) և 327 (փաստաթղթերի կեղծում) հոդվածներով:
Հարությունյանն իր պատիժը կկրի ընդհանուր ռեժիմով գաղութում:
Հրաչյա Հարությունյանը կալանքի տալ է 2013թ. հուլիսից: Անցյալ ամռանը Պոդոլսկում նա իր ԿամԱԶ մեքենայով բախվել էր քաղաքացիական ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18, վիրավորվել 60 մարդ: