Ֆիլիպինների հարավային Մինդանաո կղզուն վրա հասած «Բոֆա» («Պաբլո») փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 475 մարդ,- հաղորդում է RIA Novosti-ին: Անհայտ կորածների թիվը գնալով աճում է` հասնելով 400 մարդու, քանի որ փրկարարները չեն կարողանում հասնել կղզու մի շարք շրջաններ:
Բնական աղետի հետևանքով Ֆիլիպիններում հետաձգվել են տասնյակ ներքին չվերթներ, ժամանակավորապես փակվել են դպրոցները և բիզնես հաստատությունները:
Փոթորկից առավելապես տուժել է Կոմպոստելա շրջանը, որը կտրվել է արտաքին աշխարհից:
Միջազգային Կարմիր Խաչը կոչ է արել առնվազն 4.8 միլիոն դոլարի օգնություն ցուցաբերել բնական աղետից տուժած շրջաններին:
Ամեն տարի Ֆիլիպիններ է ներթափանցում մինչև 20 արևադարձային ցիկլոն: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մինչև Սուրբ Ծնունդ Ֆիլիպիններ կներթափանցի առնվազն մեկ թայֆուն:









































