Ընթացիկ տարում համաշխարհային շուկա կմատակարարվի ավելի քան 1.7 միլիարդ բջջային հեռախոս՝ 1.4 %-ով ավելի շատ՝ 2011 թ. համեմատությամբ: Այս մասին հաղորդում է ko.com.ua կայքը՝ վկայակոչելով IDC փորձագետների կանխատեսումները:
Դրական շարժի պահպանման դեպքում 2016 թ. մատակարարումների տարեկան ծավալը կկազմի ավելի քան 2.2 միլիարդ հեռախոս:
Շուկայի հիմնական շարժը շարունակում են մնալ սմարթֆոնները, որոնց մատակարարումը 2012 թ. կանխատեսվում են 717.5 միլիոն սարքավորումների մակարդակով:
2012 թ. սմարթֆոնների շուկայում Android-ի մասնաբաժինը կհասնի 68.3 %-ի, իսկ 16.3 % միջին տարեկան աճի պայմաններում հինգ տարի հետո կկրճատվի մինչև 63.8 %-ի։
iOS դիրքերը ընթացիկ տարում կհասնեն 18.8 %-ի, իսկ մինչև 2016 թ.՝ 18.8 %-ի:
BlackBerry OS համակարգով սարքավորումների վաճառքի միջին տարեկան աճը կկազմի 14.6 %:
Windows Phone համակարգով սարքավորումների չափաբաժինը շուկայում 2012 թ. կկազմի 2.6 %, իսկ 2016 թ.՝ մինչև 11.4 %:
Linux սմարթֆոնների շուկայական ներկայությունը հինգ տարվա ընթացքում 2-ից կկրճատվի մինչև 1.5 %:









































