ԱՄՆ ռազմածովային ուժերի «Դուայթ Էյզենհաուեր» հարվածային բազմաթիրախ ատոմային ավիակիրը ծովային ռազամավարական խմբի ղեկավարությամբ ժամանել է Միջերկրական ծովի արևելյան հատված և ներկայումս անմիջականորեն Սիրիայի ափերի մոտ է: Այս մասին այսօր հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները, փոխանցում է ITAR-TASS-ը:
Ըստ տեղեկության` ավիակրի տախտակամածին կա 70 կործանիչ-ռմբակոծիչ, իսկ տախտակամածի վրա նավաստիների, օդաչուների և ծովային հետևակայինների թիվը հասնում է 8 000-ի:
«Դուայթ Էյզենհաուերը» միացել է արդեն մոտ 2 շաբաթ Սիրիայի ափեր մոտ գտնվող «Իվոձիմա» դեսանտային ուղղաթիռակրին:
Այդ հատվածում ներկայումս կա 17 նավ: Կան նաև մեկ հածանավ, տախտակամածին` թևավոր հրթիռներ, 10 էսկադրոնային նավեր և ֆրեգատներ: 4 նավ ունի հակահրթիռային «Իջիս» բազմաֆունկցիոնալ համակարգ:
Ավիակրի ժամանելով Սիրիայի ափերի մոտ ռազամական նավերի վրա ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 10 000-ի:









































