Համացանցում մանկական պոռնոգրաֆիայի տարածման դեմ պայքարին միացել է 48 երկիր: Նոր կազմակերպության անդամներն են ԱՄՆ-ն, ԵՄ երկրներ, Նիգերիան, Թաիլանդը, Ֆիլիպինները:
Նոր կազմակերպության հիմնադրման մասին հայտարարվել է Բրյուսելում: Դաշինքի նպատակն է զոհերի ինքնության պարզումը, երեխաների հանդեպ սեռական հանցագործություններ կատարածներին քրեական պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև կանխել մանկական պոռնոգրաֆիայի տարածումը:
Եվրահանձնաժողովի տվյալների համաձայն՝ ամեն տարի համացանցում հայտնվում է մոտավորապես 50 հազար նոր պոռնո տեսանյութեր և պոռնո լուսանկարներ անչափահասների մասնակցությամբ: Իսկ ողջ համացանցում միլիոնավոր նման տեսանյութեր կան:









































