Ֆրանսիայի էներգետիկ առաջատար Total ընկերությունը այսօր հայտարարել է Մեքսիկական ծոցում խոշոր նավթահորի հայտնաբերման մասին:
Համապատասխան հայտարարությունը համաշխարհային շուկայում տարածվել է վերջին պահին: Դրանում նշվում է, որ խոսքը միլիոնավոր բարել նավթի մասին է: Լուրն արդեն հասցրել է ֆոնդային բորսաներում բարձրացնել Total-ի բաժնետոմսերի գները:









































