Կանանց ավելի քան 20 %-ը հաստատել է, որ շոկոլադը վերջին բանն է, որից պատրաստ են հրաժարվել, նույն բանը սեքսի վերաբերյալ ասել է կանանց միայն 9 %-ը:
Բրիտանացի հետազոտողները 2 հազար մարդու շրջանում հարցում են կատարել, թե արդյոք ամսվա կտրվածքով նրանց համար ինչի՞ց հրաժարվելն է ամենադժվարը։ Պարզվել է, որ ամենադժվարն ալկոհոլից, շոկոլադից ու սեքսից հրաժարվելն է: Դրանց հաջորդել են հայհոյանքն ու կոֆեինը: Յուրաքանչյուր 5-րդ տղամարդը (22 %) խոստովանել է, որ ամենադժվարն առանց սեքսի մնալն է: Սակայն սրա հետ համաձայն է կանանց միայն 9 %-ը: Իսկ կանանց 22 %-ը պատրաստ չէ հրաժարվել շոկոլադից:
Այս հետազոտությունn անցկացվել է կամքի ուժի դրսևորման և ողջ հունվար ամսվա ընթացքում ալկոհոլից հրաժարվելու ակցիայի շրջանակներում: Սա շատ բարդ խնդիր է, քանի որ հարցված բրիտանացիների կարծիքով՝ հենց հունվարին, երբ Ծննդյան տոներն ու Ամանորն է, կամքի ուժի դրսևորումը գտնվում է զրոյական վիճակում:









































