Ժնևում առևտրի ոլորտի վերլուծաբանները մտահոգություն են հայտնել, որ Հնդկաստանն արգելափակել է ԱՀԿ-ում համաձայնագիրը՝ կապված առևտրի ընթացակարգերի պարզեցման հետ: Նրանք այդ երկրի դիրքորոշումը համարում են «պատանդ վերցնել» և «ինքնասպանություն»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Փորձագետների կարծիքով՝ Հնդկաստանի դրած վետոն կարող է Առևտրի համաշխարհային կազմակերպության վերջի սկիզբը դառնալ:
Բանն այն է, որ եթե ԱՀԿ-ի 20-ամյա կանոնները չզարգանան, ապա առևտրային հարաբերություններն ավելի ու ավելի կկարգավորվեն տարածաշրջանային համաձայնագրերով, ինչպես, օրինակ, Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությունը: Փորձագետները կարծում են, որ նմանատիպ կազմակերպությունները կունենան վեճերի լուծման սեփական կանոններն ու մեխանիզմները, ինչը կարող է հանգեցնել առանձին առևտրային դաշինքների ստեղծման:









































