Ռիհաննան արդեն սեպտեմբերին կթողարկի տղամարդկանց համար իր առաջին օծանելիքը՝ Rogue Man: Օգոստոսի 1-ին երգչուհին այս լուրը հայտնել է Twitter-ի իր էջում և կիսվել գովազդային կադրերով:
Լուսանկարներում 26-ամյա աստղը գրկել է մի գրավիչ տղամարդու, ով իր մարմնին դաջվածքներ ունի, իսկ երգչուհու մատները զարդարված են բազմաթիվ մատանիներով:
«Տիկնա՛յք, սեպտեմբերին արթնացեք ահա այսպես բուրող տղամարդու կողքին: Բույրը նրա մարզաշապիկը զարդարելու ցանկություն է առաջացնում»,- գրել է նա լուսանկարներից մեկի մեկնաբանությունոմ:












































