Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Միհրան Պողոսյանն ընդունել է մեդալով և պատվոգրով վերադարձած հարկադիր կատարողներին

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է ՌԴ Օրլովի մարզի Բոլխովի շրջանում կայացած Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքների իրականացմանը նվիրված «Հիշատակի Հերթափոխ 2014» միջազգային միջոցառումներից մեդալով և պատվոգրով վերադարձած ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցներին, հետաքրքրվել հայկական կողմի ջոկատի մասնակցության արդյունքներով:

Հարկադիր կատարողները ներկայացմամբ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ արժանացել են ՌԴ գործընկերների և անձամբ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի ջերմ ընդունելությանը:

Ռուսաստանի և Հայաստանի համանուն ծառայությունների համատեղ չորրորդ միջազգային հավաքին մասնակցել է 250 սպա, ովքեր այդ օրերի ընթացքում որոնողական աշխատանքներ են կատարել, գտել մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած 172 զինվորների մասունքներ: Մասնավորապես Հայաստանի հարկադիր կատարողները համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են անհետ կորած 13 զինվորի մասունք ու զինվորական պատվով հանձնել հողին: Սգո հանդիսավոր արարողության ժամանակ ընթերցվել և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովին է հանձնվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ուղերձը՝ նվիրված “Հիշատակի Հերթափոխ 2014” միջազգային հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին:

Բոլխովի շրջանի ղեկավարության կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության որոնողական ջոկատին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար տրվել է շնորհակալագիր, իսկ ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Վահագն Բարսեղյանը Արթուր Պարֆենչիկովի կողմից պարգևատրվել է «Արժանիքների համար» մեդալով:

Միհրան Պողոսյանը դրական է գնահատել ծառայության աշխատակիցների մասնակցությունը և հաջողություն մաղթել հետագա ձեռնարկումներում:

Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը կազմակերպված միջոցառումը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը և Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակին: Բոլխովի շրջանի «Կրիվցովյան» հուշահամալիրի եղբայրական գերեզմանում հանգչում է 25 հազար զինվորի աճյուն, որից 1000-ից ավելին՝ հայազգի:

Առաջիկայում նախատեսվում է իրականացված որոնողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ գործնական քննարկում՝ Հայաստանի պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում