Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների գագաթնաժողովին: Դրանում Ադրբեջանը ներկայացրել է վարչապետ Արթուր Ռասիզադեն:
Ուշագրավ է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նույնպես չի մասնակցել ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների նիստին: Մեկնաբանելով ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց Ալիևի հրաժարվելը՝ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարել է, որ այդ քայլով Ալիևը ցանկացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասկացնել, որ մտադիր չէ կուրորեն ընթանալ Ռուսաստանի մատնանշած ուղով:









































