Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Կարլես Պույոլը խնդրել է, որ գալիք մրցաշրջանում Բուսկետսը փոխի իր մարզաշապիկի համարը և հանդես գա 5 համարի ներքո:
Նախկինում 5 համարի մարզաշապիկը պատկանում էր հենց Պույոլին, ով այս տարի ավարտել է ֆուտբոլային կարիերան.
«Ես չունեմ կասկածներ, որ 5 համարի մարզաշապիկը գտնվելու է հուսալի ձեռքերում»-, ասել է Պույոլը: Բուսկետսը նույնպես մեկնաբանել է այս որոշումը.
«Ինձ համար մեծ պատիվ է, որ խաղալու եմ այն համարի ներքո, որով նախկինում հանդես է եկել Կարլես Պույոլը: Հպարտ եմ, որ Պույոլը հենց ինձ է վստահել իր խաղային համարը»-, Բուսկետսի խոսքերը մեջբերում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:











































