Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ցանկանում է հաշտեցման հասնել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հետ, որը վերահսկում է Գազայի հատվածը: Դա, նրա խոսքով՝ անհրաժեշտ է այն բանի համար, որ պաղեստինյան տարածքները միավորվեն: Այս մասին հաղորդում է France 24-ը:
Աբասը հաշտեցման բանակցություններում ցանկանում է որպես միջնորդ ներգրավել Եգիպտոսի իշխանություններին, որոնք արդեն արդյունավետ օգնություն են ցուցաբերել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև նոյեմբերի 21-ի հրադադարի կնքման ժամանակ: Աբասը նշել է, որ ինքը մտադիր չէ ձգձգել այդ հարցի լուծումը:
Պաղեստինի առաջնորդի նման հայտարարությունն ակնհայտ կերպով կապված է օրեր առաջ ՄԱԿ-ում Պաղեստինյան վարչակազմի կարգավիճակի բարձրացման հետ: Նոյեմբերի 29-ին Պաղեստինը ճանաչվել է դիտորդ պետություն:









































