Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի եզրափակիչ տուրում D խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընակվել էր «Բորուսիա»-ին:
Անգլիացիները չկարողացավ կոտրել գերմանական թիմի դիմադրությունը ու արդյունքում զիջեցին 1:0 հաշվով:
Այսպիսով, «քաղաքաբնակները» մեկ միավորով հետ մնացին Ամստերդամի «Այաքս»-ից, ինչը նշանակում է, որ Ռոբերտո Մանչինիի թիմը դուրս մնաց եվրագավաթներից:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ևս «Ման. Սիթի»-ն ձախողվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:




































