Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին խաղում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ կարողացավ 4:1 հաշվով հաղթանակ տանել «Այաքս»-ի նկատմամբ:
Գոլերից առանձնացավ հատկապես երրրոդը: Դա Ռիկարդո Կակայի գոլն էր: Բրազիլացին երկար ընդմիջումից հետո դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու խփեց գոլ, այն էլ ինչպիսի գոլ:







































