Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2014թ. հունիսին

Հունիսի ամենանշանակալից իրադարձությունը Երևան Ջուր ՓԲԸ համակարգում թերևս «Ծարավաղբյուր» սանիտարական գոտու կապիտալ վերանորոգման աշխատանքների ավարտն էր, որի հանդիսավոր բացումը կայացավ արդեն հուլիսին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ: Վերակառուցվել է տեխնիկապես անբավարար վիճակում գտնվող 3 դրենաժային համակարգերը, որի շնորհիվ և՜ ջրամատակարարումն է դարձել ավելի հուսալի, և՜ ապահովվել է ջրի որակը, և՜ մոտ 15լ/վ ավելացել սպառողներին տրվող ջրի քանակը: Կառուցվել է ևս մեկ ջրահավաք խուց, իսկ գործողները վերակառուցվել: Նշված նորակառույց խցից ջուրը հիմնական ջրատարին հասցնելու համար կառուցվել է 500մ տրամագծով 400 գծամետր մետաղական խողովակաշար: Բարկարգվել է տարածքը, անցկացվել է լուսավորության համակարգ, սպասարկող անձնակազմի համար ստեղծվել են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ և այլն: Ծախսվել է 106 մլն դրամ, արվել է ամեն ինչ, որ Ծարավաղբյուրը տասնամյակներ շարունակ հուսալիորեն ծառայի երևանցիներին:

Ընդ որում, սա շատ ժամանակին էր, որովհետև ամառը մայրաքաղաքում պաշտոնապես իր իրավունքների մեջ մտնելուն պես արտահայտվեց խմելու ջրի պահանջարկի կտրուկ աճով և հանգեց Երևան Ջուր ՓԲԸ համակարգում լարվածության ավելացման: Ընկերությունը մշտապես ձեռքը ՙզարկերակի վրա՚ է պահում ու անում է ամեն ինչ սպառողների կարիքները բավարարելու համար: Ուրիշ է, որ պահանջարկն էլ կարող է տարբեր պատճառներով պայմանավորված լինել: Ցավոք, այն երբեմն ոչ թե ջրի օրինական սպառման արդյունք է լինում, այլ օգտագործվում է մասնավորապես ոռոգման նպատակով, ինչն էլ բերում է նրան, որ ջրաքանակը չի բավականացնում և սպառողների դժգոհությունն է հարուցում: Դրա համար էլ ընկերությունը ոչ թե զուտ մեխանիկորեն է ավելացնում Երևան առաքվող ջրի ծավալը, այլ ուսումնասիրում է խնդիրը և համապատասխան միջոցներ ձեռնարկում:

Մեր դեպքում, ձգտելով բավարարել սպառողների կարիքները, ընկերությունը նաև վերագործարկեց ՙԱրարատյան՚ պոմպակայանը, որն արդեն 3-րդ տարին է, ինչ լեռնային աղբյուրներից, հիմնականում ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ հանդիսանում է պահուստային և աշխատում է միայն սպառման ՙպիկերին՚:

Դրանից բացի, Գառնիի ջրատարում հայտնաբերված վթարները վերացնելուց հետո հնարավոր է եղել Երևան մղվող ջրաքանակն ավելացնել 10լ/վ-ով: «Արին Բերդ» օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի «Խարբերդ» ՕԿՋ հատվածում վերացված վթարների և ապօրինի միացումների արդյունքում տնտեսվել է 15լ/վ ջրաքանակ: Նույնքան ջրաքանակ հնարավոր է եղել տնտեսել Արգավանդ եւ Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը կարգավորող փականը փոխարինելով ճնշման կարգավորիչ նոր փականով: «Ապարան-Երևան» և «Շոր-Շոր – Երևան» ջրատարներից «Լուկաշին» ՕԿՋ-ն սնող ջրատարում ճնշման տատանումները բացասաբար էին անդրադառնում բաժանորդների ջրամատակարարման վրա: Խնդիրը լուծելու համար կիրառվեց նորամուծություն. «Հաղթանակ» թաղամասի հարակից տարածքում տեղադրվեց մուտքի ճնշման փական, որի շնորհիվ էլ կարգավորվեց ջրատարից սնվող բաժանորդների ջրի ճնշումը:

Շարունակվել է նաև ներքաղաքային ցանցի վերակառուցումը: Այսպես. Զ. Սարկավագի փողոցում գոտիավորման աշխատանքների շրջանակներում ուսումնասիրվել է ջրամատակարարման բաշխիչ ցանցը և կատարվել ջրամատակարարման սխեմայի փոփոխություն: Քայքայված ջրագծերին երկրորդ կյանք տալու համար ներկառուցվել է պոլիէթիլենե նոր ջրագիծ, տեղադրվել են փականային հանգույցներ: Արդյունքում տնտեսվել է 20լ/վ ջուր, կայունացել է ջրի ճնշումը, բարձրացել ջրամատակարարման հուսալիությունը:

Ջրամատակարարման բարելավվմանն է հանգեցրել նաև Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի և Շիրակի փողոցների ցանցի վերակառուցումը: Այստեղ առավելապես գիշերային ժամերին առկա էին ավելցուկային ճնշումներ: Դրանց նվազեցման և կորուստների կրճատման նպատակով երկու փողոցների ջրագծերի վրա տեղադրվել են ճնշման կարգավորիչներ, որի շնորհիվ տնտեսվեց մոտ 25լ/վ ջրաքանակ և ապահովվեց ցանցի հուսալի շահագործում:

Ընդհանուր առմամբ համակարգում այս ընթացքում կառուցվել է 1292 մետր ջրագիծ և 44 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 1778 մետր վթարված ջրագիծ, վերացվել է 605 ջրագծի վթար, 1756 կոյուղու վթար և 202 վթար՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 53 փական և 6 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 29 ջրաչափական հանգույց, մաքրվել է 18 դիտահոր և 461 անձրևաընդունիչ:

Հունիսին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 74,0%-ը, 17-23,5 ժամ՝ 22,0%-ը, իսկ 12-17 ժամ՝ 4,0%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1529 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման և հաշվառման աշխատանքը: Բաժանորդների քանակը անցած ամսին ավելացել է 228-ով և կազմել 356,424: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել է 73500 մ3-ով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով կազմել 12,6 մ3, որը նախորդ հունիսի համեմատ ավել է 0,4 մ3-ով: Ապօրինությունների դեմ տարվող աշխատանքի արդյունքում կազմվել է 286 տարաբնույթ խախտման ակտ, որից 16-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. հունիսի գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

Capture

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում