Ուժեղ երաշտի պատճառով Զիմբաբվեում գրեթե 190 փիղ է սատկել խոշորագույն Խվանգե արգելոցում՝ հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Ջրի պակասից սատկող փղերի քանակն աճում է: Անցած տարի այս շրջանում հաղորդում էին գրեթե 100 փղերի սատկելու մասին:
«Հնարավոր է ավելի շատ փղեր են սատկել, սակայն արգելոցը շատ մեծ տարածք է զբաղեցնում, և մեզ համար դժվար է բոլոր դեպքերին հետևել»,- հայտարարել է տեղի վայրի կենդանիների պաշտպանության կազմակերպության ներկայացուցիչը:
Փղերը Զիմբաբվեի զբոսաշրջության եկամտաբերության հիմնական աղբյուրն են: Ընդհանուր առմամբ Խիվանգե արգելոցում ապրում է 50 հզ փիղ: Երաշտը մեծամասամբ ազդում է հենց այս կենդանիների վրա, քանի որ նրանց օրական անհրաժեշտ է միջինը 225 լիտր խմելու ջուր:








































