Անգլիական «Լիվերպուլ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Խոսե Ռեյնան հայտարարել է, որ Լիոնել Անդրես Մեսսին՝ կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային ընտրանու առաջատարը, ամենաարժանի թեկնածուն է «Ոսկե գնդակ-2012»-ի պայքարում:
«Ես կցանկանայի, որ հաղթեր Անդրես Ինյեստան, սակայն կարծում եմ՝ քանի դեռ Մեսսին ֆուտբոլ է խաղում, հազիվ թե ուրիշ մեկը նվաճի «Ոսկե գնդակ»-ը»,- Marca-ն փոխանցում է Ռեյնայի խոսքերը:







































