Կազանի «Ռուբին»-ն իր պաշտոնական կայքի օգնությամբ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ թիմը համաձայն է այն մտքին, որ ստեղծվի ԱՊՀ առաջնություն, որի գաղափարի հեղինակն է «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլերը:
«Իհարկե, այս նախագիծը մշակման կարիք ունի, սակայն հաշվի առնելով այն, որ ՈւԵՖԱ-ն է իրականացնելու այդ նախագծումը՝ համոզված ենք, որ ԱՊՀ առաջնություն կարող է լինել ու պետք է լինի:
Իրականություն դարձնելով այս նախագիծը՝ ֆուտբոլը կնպաստի ԱՊՀ տարածաշրջանների տնտեսական, մշակութային, սոցիալական ու սպորտային առումներով զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ:







































