Մարս մոլարակի գրունտից մասագնաց Curiosity-ի ստացած ջուրը ավելի ծանր է, քան Երկիր մոլորակինը։ Այդ ջրի մեջ ավելի շատ դեյտերիում և ջրածին է հայտնաբերվել։ Այդ մասին ասել է Պոլ Մեհեֆֆին՝ գիտականների խմբի ղկավարը, որոնք աշխատում են մարսագնացի քիմիական լաբորատորիայում։
«Դեյտերիումի և ջրածնի բաղադրությունը ջրում, որը ստացվում է Մարս մոլորակի գրունտից, հինգ անգամ բարձր է, քան երկրային օվկիանոսինը»,- ասել է Մեհեֆֆին մարսագնացի վերջին արդյունքների մասին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա՝ այդ հանգամանքը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ Մարս մոլորակի մթնոլորտի և ջրոլորտի էվոլյուցիան։
Մարսագնաց Curiosity-ին վայրէջք է կատարել Մարսի վրա օգոստոսի 6-ին։ Մարսագնացի մեջ տեղադրված են տասը գիտական գործիքներ՝ 75 կգ ընդհանուր կշռով։ Մարսագնացը այդ գործիքներով պետք է հետազոտի մոլորակի երկրաբանական և երկրաքիմիական կողմերը, պետք է ուսումնասիրի մթնոլորտը, կլիման, արդյոք եղե՞լ են կյանքի նշաններ, և կարո՞ղ են լինել հիմա։









































