Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան հավատում է, որ իր թիմը դուրս կգա ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլ, չնայած, որ «արիստոկրատներ»-ի հաջողությունը կախված է «Շախտյոր» – «Յուվենթուս» հանդիպման արդյունքից:
«Անհաջող շարքն ընդհատելու միակ տարբերակը բարձր տրամադրությունը պահպանելն ու Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության առաջիկա խաղում հաղթելն է: Պետք է հավատանք, որ «Չելսի»-ն դուրս կգա փլեյ-օֆֆ:
«Շախտյոր»-ը հրաշալի թիմ ունի, որը հաջող է հանդես գալիս սեփական հարկի տակ: Կարծում եմ, որ «Յուվենթուս»-ին բարդ խաղ է սպասվում»,- հայտարարեց Մատան:










































