Իսպանիային 39,5 մլրդ եվրոյի տրամադրումը տեղի կունենա դեկտեմբերի 10-16-ը: Այս մասին այսօր հայտնել է Եվրագոտւ խմբի ղեկավար, եվրագոտու ֆինանսների ղեկավար Ժան -Քլոդ Յունքերը՝ հաղորդում է Associated Press-ը:
«Օգնության ծրագիրը իրականացվում է գրաֆիկով, Մադրիդը կատարում է բոլոր պայմանները, ինչպես նշվում է համաձայնության հուշագրում: Մենք ողջունում ենք Եվրոպական կայունացման մեխանիզմի Իսպանիային 39,5 մլրդ եվրո տրամադրելու որոշումը: Միջոցների տրամադրումը կսկսվի հաջորդ շաբաթվա կեսերից»,- ասլե է Ժ.-Ք.-Յունկերը:
Երկրի իշխանությունները կօգտագործեն 37 մլրդ եվրո չորս ազգայնացված բանկերի վերակառուցման համար: Եվս 2,5 մլրդ եվրո տրամադրվելու է վերջերս ստեղծված Sareb բանկին, որտեղ գտնվում էին բոլոր վատ բաժնետոմսերը:
Իրավիճակը երկրում վատանում է՝ պայմանավորված ոչ միայն բանկային համակարգում լուրջ խնդիրներով, որոնք կառավարությանը ստիպել են դիմել միջազգային հանրությանը, այլ նաև տարածաշրջանում իրավիճակի ողբերգական վիճակով: Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվում է արդեն հինգերորդ քառամսյակը շարունակ:









































