Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի նորեկ Դավիթ Օսպինայի մասին.
«Դավիթ Օսպինան հիանալի դարպասապահ է, որը մեծ փորձ ունի, ինչը նա ապացուցել է՝ հանդես գալով «Նից»-ում և Կոլումբիայի ազգային հավաքականում: Նա կհզորացնի մեր թիմը: Այստեղ բոլորը ուրախ են, որ նա միացել է մեզ»-, ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, պաշտոնապես հայտարարվեց, որ Դավիթ Օսպինան դարձել է «Արսենալ»-ի ֆուտբոլիստ:









































