Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Թե ինչպես ՀՀԿ-ն «ֆռռացրեց» ՀԱԿ-ին

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ ու ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանի համաձայնությամբ մինչև մեկ տարի ժամկետով հետաձգեց Մարտի 1-ի հարցով ԱԺ հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկը: Ճիշտ է, մինչ այդ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը սպառնաց, թե ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը դեմ կքվեարկեն, եթե ՀԱԿ-ը չհամաձայնի իրենց պայմաններին, կատարվածը կարելի է Դավիթ Հարությունյանի «դիվանագիտական հաղթանակ» որակել:

«Եթե հարցի քվեարկությունը լինի մինչև նախագահական ընտրություններ, մենք դեմ ենք քվեարկելու: Բայց ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը պատրաստ են կողմ քվեարկել, եթե այն հետաձգվի ընտրություններից հետո»,- հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչը: Սակայն եթե ՀՀԿ-ն նպատակ ունենար բացահայտել Մարտի 1-ը և պատժել մեղավորներին, ապա տրամաբանական կլիներ, որ դա աներ մինչ նախագահի ընտրությունները ու բաց ճակատով գնար ընտրության: Իսկ այսօր Սերժ Սարգսյանը նախագահական նոր ընտրությունների է գնում` առանց բացահայտելու և պատժելու Մարտի 1-ի մեղավորներին, այն դեպքում, երբ դա թե՛ ընդդիմության, թե ՛ հանրության և թե ՛ միջազգային կառույցների տարբեր զեկույցներում ու բանաձևերում ամրագրված ուղղակի պահանջ է: Այնպես որ, այն, որ ՀՀԿ-ն չի համաձայնում մինչ ընտրությունները գնալ այդ քայլին, միայն խոսում է այն մասին, որ նա այդ քայլին չի գնա: Միգուցե հանձնաժողով երբևէ ստեղծվի, բայց դա դժվար թե էական տեղաշարժ արձանագրի Մարտի 1-ի բացահայտման գործում:

Թե ինչու ՀՀԿ-ն, որ հինգ տարի չի բացահայտում Մարտի 1-ը, միանգամից չմերժեց ՀԱԿ առաջարկը, կարող է մի քանի պատճառներ ունենալ: Նախ` կարելի է քաղաքական դիվիդենտներ շահել նախընտրական շրջանում` չմերժելով, բայց հնարավորինս հետաձգելով Մարտի 1-ը բացահայտելու առթիվ հայ և միջազգային հանրությանը տված խոստումը: Ի վերջո, ինչպես և գրված է ՀԱԿ նախագծում, ՀՀ իշխանությունը մինչ օրս չի կատարել «ԵԽԽՎ թիվ 1609, 1620, 1643 և 1677 բանաձևերի՝ Մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց հանգամանքների անկախ, անկողմնակալ և վստահելի հետաքննություն անցկացնելու, մահվան բոլոր դեպքերը բացահայտելու ՀՀ-ին ուղղված պահանջները»: ՀՀԿ-ն մինչ օրս պատասխան չունի միջազգային հանրությանը, թե ինչու չի կատարել բանաձևերը և չի բացահայտել Մարտի 1-ը ու պատժել մեղավորներին: Եվ եթե ՀՀԿ-ն իր մեջ բավարար ուժ չի գտնում դա անել մինչ ընտրությունները, ընտրություններից հետո դժվար թե կատարի խոստումը:

Երկրորդ հանգամանքն այն է, որ այս հանձնաժողովի ստեղծումը ՀՀԿ-ն կարող է ցանկացած պահի որպես մահակ կիրառել Ռոբերտ Քոչարյանի դեմ, եթե վերջինս որոշի քաղաքական նկրտումներ ունենալ: Ի վերջո, Մարտի 1-ը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի «գերագույն գլխավոր հրամանատարությամբ»: Սակայն, որքան էլ Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուն և որոշում կայացնողը եղել է Ռոբերտ Քոչարյանը, հայտնի է, որ գործել է շտաբ, որի անդամները նույն հայտնի ՀՀԿ-ականներ են: Ի վերջո, եթե Մարտի 1-ն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ, ապա զոհերի և վիրավորների համար մեղավորներին չպատժելու պատասխանատվությունն արդեն հինգ տարի Սերժ Սարգսյանի իշխանության ուսերին է, և այդ բեռով է նա գնում նոր ընտրության:

Նաև` եթե խնդիր է դրված «մարտի մեկերը» կանխելու, ապա դա պիտի արվեր և մեղավորները պիտի պատժվեին մինչ նախագահական ընտրությունները: Այս առթիվ անհասկանալի է ՀԱԿ համաձայնությունը հանձնաժողովի հետաձգմանը: ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը մեր հարցին ի պատասխան ասաց հետևյալը. «Խնդիրը ոչ թե Մարտի 1-ի ապագա դեպքերի կանխումն է: Այդպիսի խնդիր իր առջև դրել էր Նիկոյանի հանձնաժողովը: Հասե՞լ է այդ խնդիրների լուծմանը, թե՞ ոչ` ես դրանից տեղյակ չեմ: Մեր հանձնաժողովն էդպիսի խնդիր իր առջև չի դրել: Մեր դրած խնդիրը շատ հստակ է` գնահատական տալ ոստիկանության, հատուկ քննչական ծառայության, դատախազության մինչ օրս մարտի մեկ-երկուսի դեպքերով կատարած գործողություններին, կայացրած որոշումներին և այդ որոշումների հիմնավորվածության և օրինականության վերաբերյալ եզրակացություն ներկայացնել ԱԺ-ին:

Իհարկե, լավ կլիներ, որ այսօր ձևավորվեր այդ հանձնաժողովը, որ վաղվանից մենք սկսեինք աշխատել, շատ նորմալ կլիներ, բայց քաղաքական մեծամասնությունը, օգտվելով իր թվային մեծամասնությունից, դեմ էր քվեարկելու: Չէր տալու դրական եզրակացություն այդ հանձնաժողովի ստեղծման նախագծին, ինչը բնականաբար ենթադրում էր, որ դա քառօրյա նիստեր և մեծ օրակարգ պետք է հատուկ քվեարկությամբ մտներ: Քանի որ ընդդիմությունը գումարած ԲՀԿ ֆրակցիան ամբողջությամբ կողմ էին քվեարկելու, բայց չէին ունենալու 66 ձայն, հետևաբար հարցն օրակարգ չէր մտնելու: Իսկ հետաձգելով այդ հարցի լուծումը որոշակի ժամկետով, ըստ էության, ստացանք քաղաքական մեծամասնության հրապարակային հայտարարումը, որ իրենք նախագահական ընտրություններից հետո ձեռնամուխ կլինեն այդ հանձնաժողովի ստեղծմանը»: ՀԱԿ ներկայացուցչին հարցրեցինք, թե երաշխիք կա՞, որ այս ընտրությունների ժամանակ Մարտի 1-ի իրավիճակ չի ստեղծվի, եթե Մարտի 1 կանխելու հարց չի դնում ՀԱԿ-ը: «Ես էդպիսի բան չեմ կարող երաշխավորել: Մարտի մեկերի կանխում Նիկոյանի հանձնաժողովն է իր առջև դրել: Հիմա դուք էլ գնահատեք` լուծե՞լ է այդ խնդիրը, թե՞ ոչ: Դա ընդդիմության խնդիրը չի, դա իշխանության խնդիրն է»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:

Ի դեպ, ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հավաստիացումներ խնդրեց, որ Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկին իսկապես իշխող կոալիցիան կողմ է քվեարկելու` սպառնալով, որ եթե այնուամենայնիվ հանձնաժողովը չստեղծեն, իրենք, ԱԺ Կանոնակարգի մասին օրենքն օգտագործելով՝ նորից կդիմեն, որ այդ հարցը համարվի արտահերթ: «Ուզում են հասարակության մոտ այնպիսի տպավորություն ստեղծեն, որ մեծամասնությունը չունի ցանկություն՝ Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու»,- դժգոհեց Հովիկ Աբրահամյանը` շարունակելով. «Ուզում եմ հայտարարել, որն նախագահի գլխավորությամբ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացահայտվեն մարտի 1-ի, 2-ի դեպքերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում