Պամելա Անդերսոնը որոշել է իր ազատ ժամանակը նվիրել կենդանիների պաշտպանությանը: Այս անգամ աստղը որոշել է պայքարել դելֆինների որսորդների դեմ: Ֆարերյան կղզիներում որսի այս տեսակն արդեն ավանդական է դարձել: Հենց այդտեղ է պլանավորում տեղափոխվել սեքսուալ գեղեցեկուհին, որպեսզի անձամբ պայքարի արյունալի մարտերի կազմակերպիչների դեմ:
Ընթացիկ տարվա վերջում դերասանուհին մամլո ասուլիս կտա , որի ընթացքում կպատմի իրադարձությունների վերաբերյալ իր պատկերացումների մասին: Հարկ է նշել, որ կղզիների տարածքում վաղուց է դելֆինների որս իրականացվում: Չնայած որ տեղի իշխանությունները վաղուց են նման որսն արգելել՝ դելֆիններին, միևնույն է, սպանում են: Հաղորդվում է, որ մեկ տարվա ընթացքում այստեղ սպանում են ավելի քան 1500 կենդանու:











































