Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է իր թիմում տեսնել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին:
Independent-ի փոխանցմամբ` անգլիական ակումբի ղեկավարները պատրաստ են կատարել մարզչի խնդրանքն ու մտադիր են Ռոյսի տրանսֆերի դիմաց դորտմունդյան ակումբին առաջարկել 50 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով նախորդ մրցաշրջանում փայլում էր «Լիվերպուլ»-ում, 82 մլն եվրոյի դիմաց համալրել է կատալոնական «Բարսելոնա»-ի կազմը:







































