Արդեն կարծես ավանդույթ դարձած լինի: Ամերիկյան Hershey Bears հոկեյի թիմի գոլերից հետո երկրպագուները Teddy արջուկների տարափ են ուղղում սառցադաշտի կողմը: Այս տարին նույնպես բացառություն չէր:
Դեկտեմբերի 1-ին Norfolk Admirals թիմի հետ խաղի ժամանակ Hershey Bears-ի առաջին գոլից հետո դաշտի ուղղությամբ արջուկներ են նետվել:
Այս տարի հավաքվել է 12 հազար 947 խաղալիք, որոնք նվիրաբերվել են Փենսիլվանիայի հանրային հետազոտությունների իսնտիտուտի Hershey մանկական հիվանդանոցին:








































