Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«Աներձագին» «չորով» անցկացրին. մամուլ

«Հայաստանում չեն գործում ընտրական մեխանիզմները` դրանք հետևողականորեն քանդվել-ոչնչացվել են 1995 թվականից: Ոչ մի մտքի տիտան, ոչ մի նախագահ, ոչ մի պատգամավոր, ոչ մի ընդդիմադիր, եթե նույնիսկ նրանք բոլորը ոտքից գլուխ բաղկացած լինեն բարի կամքից, չեն կարողանա մեկ-երկու ընտրությունների ընթացքում դրանք վերականգնել: Գուցե զուգահեռս շատ հեռու է տանում, բայց հիշեցի մի պատմություն. մանկատան երեխային բերում են ընտանիք, նա սկզբում զարմանում է, որ իրեն չեն ծեծում, իսկ հետո սկսում է իրեն այնքան վատ պահել, որ ընտանիքը երազում է, թե երբ է նա վերադառնալու մանկատուն: Որքան համբերություն, որքան նրբանկատություն, որքան, ի վերջո, սեր է պետք, որպեսզի այդ երեխան ինտեգրվի այդ ընտանիքի և, ի վերջո, հասարակության մեջ»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Մեր քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն այդ համբերությունն ու նրբանկատությունը չունեն` նրանք կողմնակից են հեշտ լուծումների: 17 տարի քաղաքացիներին այլասերած իշխանությունը շարունակում է դա անել առավել մասշտաբային եղանակով: 90-ականներին այդ այլասերմանը գործուն մասնակցություն ունեցած ներկայիս ընդդիմությունը ձև է անում, թե «ռեժիմի անհապաղ փոփոխությունը» կարող է լուծել բոլոր խնդիրները, այլ թվում` լեգիտիմության:

Այդքանով հանդերձ` թեև արդար ընտրություններ Հայաստանում մոտ ապագայում հնարավոր չեն, որոշ դեպքերում իշխանությունն իրեն պահում է ավելի լկտի, իսկ երբեմն` ավելի զուսպ: Երկրորդ տիպի վարքագծի դրսևորում էր Գյումրիում Արման Սահակյանին առաջ քաշելը: Նախ` նա ծանոթ է գյումրեցիներին որպես Ֆուտբոլային ակումբի սեփականատեր, երկրորդ` նախընտրական արշավի ժամանակ տվել է բազմաթիվ հարցազրույցներ, ունեցել է բազմաթիվ հանդիպումներ ընտրողների հետ, որոնց ներկա են եղել լրատվամիջոցները: Եթե ներկա էլ չլինեին, այդ հանդիպումները դրվել են թեկնածուի ֆեյսբուբի էջում: Մի խոսքով` նա ձգտել է համոզել ընտրողներին, որ կարող է աշխատել խորհրդարանում:

Ավանում իշխանությունը որոշել է «չորով» անցկացնել անհայտ մի մարդու` շատ լավ իմանալով, որ անհայտ «Աներձագը» որևէ չափանիշով չի կարող մրցել Ստեփան Սաֆարյանի հետ, և վերջինիս ներկայությունը խորհրդարանում չափազանց օգտակար կլինի մեր պետության համար: «Աներձագին» ընտրարշավի ժամանակ ոչ ոք ոչ մի տեղ չի տեսել, չկա որևէ շարքային ընտրող, որի հետ նա շփման մեջ մտած լիներ: Էլ լրագրողների մասին չեմ խոսում: Հանրապետական կուսակցությունն այստեղ, հավանաբար, սպորտային հետաքրքրություն էր հետապնդում` զուտ վարչական լծակների, ընտրացուցակների և փողի միջոցով պատգամավոր դարձնել վիրտուալ մի կերպարի: Կոնկրետ այդ մարդու դեմ ես, բնականաբար, ոչինչ չունեմ, և գուցե նա, իսկապես, ինչպես պնդում են նրա կուսակիցները` համեստագույն և պարկեշտ անձնավորություն է, սակայն նրա մասին այլ բան, քան «Աներձագ» լինելը, մեր համաքաղաքացիները չգիտեն:

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ավանում ի պատիվ «Աներձագի» հրավառության համազարկեր են են հնչել` այդ թվում 23.30-ին, երբ հրավառությունն արգելված է: Ո՞ւր է նայում քաղաքապետարանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում