ԱՄՆ իշխանություններն Իսրայելին կոչ են արել վերանայել Հորդանանի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում մի քանի հազար նոր տների կառուցումը:
Ինչպես նշում է Սպիտակ Տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին, Իսրայելի գործողությունները խոչընդոտում են Պաղեստինի հետ խաղաղությունը վերականգնելուն:
Իսրայելի՝ բնակավայրեր կառուցելու նախաձեռնությանն ի պատասխան` ՄԱԿ-ում բարձրացավ Պաղեստինյան Ինքնավարության կարգավիճակի հարցը:
Իսրայելում պաշտոնյաները սա անվանեցին «նախնական ծրագրավորում», իսկ պաղեստինցիները վախենում են, որ նոր շինարարությունը կարող է խանգարել Պաղեստինյան պետության ստեղծմանը: